ՀԺԿ-ն կմասնակցի ավագանու ընտրություններին, «Հանրապետությունը» չի քննարկի այդ հարցը
Երեկ ՀԺԿ-ն քաղխորհրդի նիստ է արել, որի ընթացքում քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը:
Կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը «Ժամանակի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ ՀԺԿ-ն կմասնակցի ընտրություններին, եթե քաղաքական ուժերի համախմբում լինի: Ընդ որում՝ միայն լայն համախմբման դեպքում, որպեսին Հարությունյանը համարում ՝ է ՀԱԿ-ՀԺԿ-Դաշնակցություն-«Ժառանգություն» համախմբումը:
«Ժամանակի» տեղեկություններով, երեկ «Հանրապետություն» կուսակցությունը քաղխորհրդի նիստ է հրավիրել և որոշել է, որ ավագանու ընտրության հարցը «Հանրապետությունը» չի դնի քննարկման, քանի որ Ազատության հրապարակում վիճարկում են նախագահի ընտրությունները: