Բարաք Օբամայի կարծիքով, միջուկային զենք ստեղծելու համար Իրանին մեկ տարի կպահանջվի
Միացյալ Նահանգների հետախուզության տվյալների համաձայն, Իրանին մեկ տարի կպահանջվի միջուկային զենք ստեղծելու համար: Այս մասին, «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մենք կարծում ենք, որ Իրանին միջուկային զենք ստեղծելու համար կպահանջվի մեկ տարուց մի քիչ ավել կամ հենց այդքան», - ասել է Օբաման իսրայելական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:
Այս առնչությամբ, Օբաման նշել է, թե իրենք չեն կարող թույլ տալ նման իրավիճակի ի հայտ գալը, այդ իսկ պատճառով Իրանի նկատմամբ դիտարկվոմ են գործողությունների բոլոր տարբերակները:
Այնուհանդերձ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, թե իրանական միջուկային ծրագրի կարգավորման հարցն առավել հուսալի լինի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, քան ուժային: «Եթե կարողանանք լուծել հարցը դիվանագիտական ճանապարհով, ապա դա հիմնարար որոշում կլիներ: Եթե ոչ` ապա կշարունակեմ դիտարկել գործողությունների բոլոր տարբերակները», - ասել է Օբաման` Իսրայել նախանշված իր այցին ընդդառաջ: