Թուրք վերլուծաբան. «Նախ մենք պիտի ներսից նորմալանանք, որ հետո նորմալացնենք հարաբերությունները Հայաստանի հետ»
Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի սյունակագիր Իլհան Սելչուկը հոդվածի թեմա է դարձրել հայ-թուրքական սահմանի փակ լինելը: Սելչուկը նախ նշում է, որ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի ներկայիս սահմանները:
Հոդվածագիրը նկատում է, թե ուր որ է ԱՄՆ նախագահ Օբաման թուրքերին կասի` կարգավորեք հարաբերությունները Հայաստանի հետ:
«Անկախ այն բանից, թե Ամերիկան ինչ կասի, մերոնք պարտավորված են զգում դա անել: Կարծես թե Ամերիկայի բանող եզը լինենք: Ոչինչ որ ծագած խնդիրը լիովին զուրկ է տրամաբանությունից»:
Սելչուկն ընդգծում է, որ փաստորեն հորդորում են բացել հարևանի կողմից չճանաչված սահմանը: Եթե անգամ թուրքերը բացեն սահմանը, մեկ է, Հայաստանն էլի չի ճանաչելու սահմանը:
«Սահման ճանաչելու փոխարեն սահմանը բացելն է քննարկվում: Մի՞թե սա նորմալ է: Թե՞ աննորմալություն է»,- դժգհում է հոդվածագիրը:
Վերջում Սելչուկը նշում է, որ վերջին տարիներին Թուրքիան շատ է խրվել աննորմալության մեջ, դրա համար էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դարձել է անհնարին:
«Նախ մենք պիտի ներսից նորմալանանք, նոր հետո կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»,- համոզմունք է հայտնում է թուրք վերլուծաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում