Ի.Տոնոյան. Գ.Ծառուկյանը գնելու մտադրություն չի ունեցել և չունի
«Տեղեկատվությունը հերյուրանք է, հրապարակումը իրականությանը չի համապատասխանում: Գագիկ Ծառուկյանը գնելու մտադրություն չի ունեցել և չունի, ավելին` եթե կան կազմակերպություններ, որոնք կարող են ոլորտում մատուցվող ծառայությունները որակական նոր փուլ տեղափոխել և լուծում տալ առկա խնդիրներին, ապա Գագիկ Ծառուկյանը միմիայն ողջունում է այդ հանգամանքը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե Գ.Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիան» և հանդիպել է Միկա Բաղդասարովի հետ:
Իսկ թե իսկապես կայացել է հանդիպում նրանց միջև, թե ոչ` մամուլի խոսնակը նման տեղեկատվության չի տիրապետում:
Նախորդիվ` Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիան»