«Կթքեմ վրեդ հեսա». Միջադեպ Ազատության հրապարակում (տեսանյութ)
Ազատության հրապարակ եկած կինը հունից հանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Մինչ այդ` մոտ մեկ ժամ առաջ հրապարակ եկավ ռուսախոս մի կին: Րաֆֆու կողմնակիցներից մեկի հետ զրույցում ասաց, որ ոչ մեկի չի ընտրել, բայց երկիրն արդեն նախագահ ունի, ու իրեն կռիվ պետք չէ:
«Ես չեմ հասկանում, ինչի՞ պետք է կռիվ լինի Հայաստանում»,-ասաց կինը:
«Իսկ ո՞վ է ասում կռիվ»,-խոսակցությանը խառնվեց Ազատության հրապարակում օրերս բանաստեղծ ներկայացած Խաչիկ Կիրակոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հայտնի միջադեպի կին մասնակիցը, ով հրապարակ եկածին մեղադրեց պրովակացիայի մեջ:
Կինը հակադարձեց, թե տուն-տեղ չունի, հիմա երկիրը նախագահ ունի…
«Շատ անգրագետ ա, կթքեմ վրեդ հեսա»,-զայրացավ գլխին նարնջագույն ժապավեն կապած կինը:
Այս ամենի հետևանքով բարկացավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով սկսեց բղավել. «Ժողովուրդ ջան, իրա ցանկությունն է, որ իրա վրա ուշադրություն դարձնեք: Մի դարձրեք, գնացեք էն կողմ»:
Բանաստեղծ Կիրակոսյանի մասնակցությամբ միջադեպն այստեղ: