Zaman. 100 տարի առաջ Թուրքիան համարվում էր Եվրոպայի «հիվանդ մարդ»
Նախօրեին Վաշինգթոնում տեղի ունեցած «Թուրք-ամերիկյան միության» տարեկան համագումարին պատվո հյուրերի կարգավիճակով մասնակցել են Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ԱՄՆ կոնգրեսականները և ավելի քան 50 քաղաքական գործիչներ: Հրավիրյալների թվում են եղել նաև չորս պատգամավոր Ադրբեջանի խորհրդարանից: Համագումարը կազմակերպվել է Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների կոնֆեդերացիայի գործուն աջակցությամբ:
Թուրքական «Զաման» օրաթերթի դիտարկմամբ` նման համագումարի անցկացումն այդ կազմով վերահաստատում է թուրք-ամերիկյան հարաբերությունների բարիդրացիական և համագործակցային լինելը: Ուշագրավ է համարվում հատկապես Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Դանա Ռոհրաբաչըրի ելույթը, որի ժամանակ վերջինս ասել է. «100 տարի առաջ Թուրքիան համարվում էր Եվրոպայի «հիվանդ մարդ»: Այսօր արդեն Թուրքիան հիվանդ չէ: Մրցապայքարում նույնիսկ մյուսներից առաջ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում