Հայաստանում ելույթ է ունենալու ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլեն Սեգարան
Մարտի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլեն Սեգարայի համերգով կմեկնարկի Ֆրանկոֆոնիայի միամսյակը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում մինչև ապրիլի 30-ը Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն միջոցառումներ մշակույթի և կրթության բնագավառում, որին կմասնակցեն հասարակական կազմակերպություններ, բուհեր, դպրոցներ:
2009 թվականից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին:
2009-2012 թթ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի են ունեցել հանրաճանաչ երգիչներ Գարուի և Լարա Ֆաբիանիի համերգները, «Հեքիաթասացի օրեր» և այլ թատերական, գրական միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև Հայաստանի պետական կոլեկտիվները: 2012 թ. հոկտեմբերին Կինշասայում կայացած գագաթաժողովին Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության լիիրավ անդամ:
ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող միջոցառումներն անցկացնում է Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի «Ալիանս-Ֆրանսեզ» կազմակեպության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում