Լույս է տեսել Գևորգ Վարդանյանի մենագրությունը` հայերի ու հույների ցեղասպանությունների պատճառների և իրականացման մեխանիզմների մասի
Լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.) » գիրքը: Այս մասին տեղեկանում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Մենագրությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում հույն բնակչության կարգավիճակի ուսումնասիրությանը: Ներկայացվում է Առաջին համաշխարհային և 1919-1922 թթ. Հույն-թուրքական պատերազմների տարիներին հույների զանգվածային տեղահանությունները և կոտորածները: Գրքում հեղինակը զուգահեռներ է անցկացնում հայերի և հույների ցեղասպանությունների պատճառների և իրականացման մեխանիզմների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում