Գորիկ Հակոբյանը հավանաբար հրաժարական կտա ապրիլի 9-ից հետո
Ազգային Անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը առողջական խնդիրներ ունի և, հավանաբար, հրաժարական կտա:
«Ժողովուրդը» գրել է, որ երեկ այս մասին լուրեր էին շրջում ՀՀԿ-ում: Հակոբյանը օրերս է վերադարձել արտերկրից, ուր գնացել էր բուժման նպատակով, և որոշել է դիմում գրել ու անցնել թոշակի: Սակայն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը հետաձգել մինչև ապրիլի 9-ը՝ Սարգսյանի երդմնակալության օրը, քանի որ որոշվել է, որ մինչև այդ ոչ մի փոփոխություն չի լինի կառավարության կազմում: Իսկ մինչ այդ Հակոբյանը կշարունակի իր բուժումը, նաև՝ արտերկրում: