Մարտակերտում 2012-ին իրականացվել են լայնամասշտաբ ծրագրեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, զեկույցներով հանդես են եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվել են լայնամասշտաբ ծրագրեր:
Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ շրջանում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, և անհրաժեշտ է կատարել համապատասխան հետևություններ ու միջոցներ ձեռնարկել դրանք արդյունավետ կերպով լուծելու համար՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու նիստին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը/փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները