Գիտնականներ. Դառը դդմի հյութը սպանում է քաղցկեղածին բջիջները
ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի գիտնականնները վստահեցնում են, որ դառը դդումի հյութը վերացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները: Նրանց պնդմամբ` մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տալիս, որ այդ բջիջները 60 տոկոսով դադարում են աճել: Ինչպես տեղեկացնում է «ՌԲԿ.ռու»-ն, գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ քաղցկեղային բջիջները սնվում են գյուկոզայի հաշվին, իսկ դդմի հյութը խանգարում է դա անել, և հիվանդածին բջիջները մահանում են:
Ըստ աղբյուրի, դառը դդումը օգտագործվում է Չինաստանի և Հնդկաստանի ժողովրդական բժշկության մեջ` որպես հակադիաբետիկ միջոց:
Մինչ այդ ամերիկացի գիտնականները հայտարարել էին, թե մաշկի քաղցկեղից կանանց կպաշտպանի ասպիրինիը, իսկ գիտնականների մեկ այլ խումբ` թե բերանում քաղկքեղի առաջացումը կկանխի օրական 4 գավաթ սուրճը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու