Թուրքիայում ծնվող ամեն երկրորդ երեխան լույս աշխարհ է գալիս կեսարյան հատումով
Թուրքիայում 70 տոկոսով աճել է կեսարյան հատումով ծննդաբերությունների թիվը: Կեսարյան հատումը մանկաբարձական վիրահատություն է, որի ընթացքում պտուղը և ընկերքը արգանդից դուրս են բերվում արգանդի պատի վրա արհեստականորեն ստեղծված կտրվածքի միջով: Վերջին տարիներին Թուրքիայում շատերն են նախապատվություն տալիս այդ եղանակով ծննդաբերելուն: Այս մասին ահազանգող թուրքական «Զաման» օրաթերթը տեղեկացնում է, որ կեսարյան հատման միջոցով կատարվող ծննդաբերության ցուցանիշներով առաջին տեղում Թուրքիայի Ադանա նահանգն է` 87 տոկոս, որին հաջորդում են Անթալիան և Օսմանիեն` համապատասխանաբար 80 և 78 տոկոսներով:
Պաշտոնական տվյալների համաձայն` Թուրքիայում կեսարյան հատմանն ամենաշատը (65 տոկոս) դիմում են 36-45 տարիքային խմբի ներկայացուցիչները, 26-35 տարեկան մայրերի շրջանում այդ ցուցանիշը կազմում է 58 տոկոս, իսկ 18-25 տարեկանների մոտ` 45 տոկոս: Հայտնի է դարձել, որ 2012 թվականին ավելի քան 1 միլիոն ծննդաբարերությունից 502 հազարը կատավել է բնական եղանակով, իսկ 500 հազարը` կեսարյան հատումով:
Հիշեցնենք, որ 2012-ի մարդահամարի արդյունքների համաձայն` Թուրքիայի բնակչությունն ավելի քան 75.6 միլիոն է: Արական սեռը կազմում է Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսը (37.965.168), իգական սեռը` 49.8 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա