ՌԴ դեսպան. Հայաստանի համար եվրասիական ինտեգրման ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ
Եվրասիական տնտեսական պրոեկտի իրականացումն կրում է բազմաշերտ բնույթ, որի շրջանակում իրականացվող գործընթացները կյանքի են կոչվելու փուլ առ փուլ: Հայաստանի տնտեսական մասնակցությունը այս պրոեկտին նշանավորվում է մի շարք մրցունակ առավելություններով, և այս մասին շատ է խոսվել: Այս մասին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական վերլուծական հասարակական կազմակերպության հրավիրված «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները և Հայաստանը» կոնֆերանսի շրջանակում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Նա ուշադրություն դարձրեց մի շարք ասպետկների, մասնավորապես, որ Հայաստանի գեոտնտեսական և գեոքաղաքական առանձնահատկությունները պետության առջև խնդիր են դնում եվրասիական երկրների հետ մաքսիմալ համագործակցության համար մշակել իրատեսական ֆորմատ և հստակ հասկանալ պրոեկտի բացասական կողմերն ու դրա առանձնահատկությունները:
Բացի այս, նա ընդգծեց, որ Հայաստանի համար եվրասիական ինտեգրման ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ` քաղաքական և տնտեսական.
«Հարկավոր է հաշվի առնել դեկլարատիվ այն պնդումները, թե եվրասիական և եվրոպական պրոեկտները համատեղելի չեն.... թեև այդ պնդումները այսօր այդքան էլ կատեգորիկ չեն հնչում, բայց այդուհանդերձ ընդգծվում է, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները և Հայաստան-Ռուսաստան բարեկամական խորը հարաբերությունները թեև միմյանց չեն բացառում, բայց կարող են բերել Մաքսային միության ձևավորման` եվրասիական միասնական տնտեսական տարածքի, խնդիրներ Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման ժամանակ: Այդ իսկ պատճառով, ըստ իս, կարևոր է վերլուծել, թե Ասոցացման համաձայնագրի որ դրույթներն են ունակ խոչընդոտներ առաջ քաշել, եթե Հայաստանը որոշում կայացնի մտնել Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական տարածք, իսկ հեռանկարում նաև Եվրասիական տնտեսական միություն »,- հայտարարեց ՌԴ դեսպանը:
Նրա համոզմամբ, եվրոպական և եվրասիական պրոեկտների միջև առկա հակասությունների վերացումը հնարավորություն կտա լիարժեք կյանքի կոչել սցենարը, որի դեպքում Հայաստանը կկարողանա իր շահերին համապատասխան ակտիվ ընդգրկվել Եվրասիական ինտեգարցիոն գործընթացների բոլոր փուլերում:
Նախորդիվ` Տ.Դավթյան. Հայաստանը պետք է և հստակ քայլերով առաջ է ընթանում բոլոր ինտեգրացիոն գործընթացներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան