Հայ երաժիշտի շնորհիվ կանխվել է օսմանյան հազարավոր երաժշտական ստեղծագործությունների կորուստը
Ըստ թուրքական «Զաման» պարբերականի՝ Թուրքիայում ստեղծվել է հատուկ կայք, որի միջոցով հանրությանը կներկայացվի Օսմանյան երաժշտական արխիվը:
Թուրքական երաժշտության մեջ նոտաների կիրառումը սկսվել է Սելիմ 3-րդ սուլթանի ժամանակաշրջանում: 19-րդ դարի սկզբին Սելիմ 3-րդ սուլթանի ցանկությամբ հայազգի երաժիշտ Համբարձում Լիմոնճյանը ստեղծել է նոտաների համակարգ, որն էլ կոչվել է հենց իր անունով: Եվ այս համակարգի շնորհիվ կանխվել է շուրջ երկու հարյուրամյակի ընթացքում գրված հազարավոր ստեղծագործությունների կորուստը: Այդ ստեղծագործությունների մեծ մասը երկար ժամանակ փակված են եղել արխիվներում:
Սակայն նեկայումս Համբարձումի նոտաների համակարգի միջոցով գրված բազմաթիվ ստեղծագործություններ հասանելի են վերոնշյալ կայքի միջոցով: