Իրանի դեսպանն ակնկալում է ավելի սերտ համագործակցություն մշակույթի ոլորտում
Վ.Բրյուսովի անվան Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում այսօր տեղի ունեցավ Պարսկերենի և պարսկական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Ինչպես բացման խոսքում նշեց բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը, կենտրոնի նպատակն է տարածել պարսկերենը և պարսկական մշակույթը, ինչպես նաև նպաստել հայ-պասկական հարաբերությունների զարգացմանը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը` կենտրոնի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնեց, որ այն կծառայի իր նպատակին:
Միջոցառմանը ներկա գտնվեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մահամմադ Ռեյիսին, ով իր կողմից գոհունակություն հայտնեց իր երկրի մշակույթի և լեզվի նկատմամբ Հայաստանում հետաքրքրության համար, նշելով, որ Իրանի մի շարք բուհում դասավանսվում է հայերեն, իսկ Սպահանի համալսարանում արդեն 50 տարի գործում է հայկական մշակույթի կենտրոն: Դիվանագետը դեսպանության կողմից նորաբաց կենտրոնին համակարգիչ նվիրեց:
ԵՊԼՀ ուսանողները պատվավոր հյուրի համար մատուցեցին նաև անկնկալ. ցուցադրվեց Հովհանես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի պարսկալեզու բեմականացումը: Ուսանողները նաև ասմունքեցին:
Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում Իրանի դեսպան Մահամմադ Ռեյիսին նշեց, որ այս կենտրոնը առաջինը չէ Հայաստանում, և գոհունակություն հայտնեց ԵՊԼՃ ղեկավարությանը` նաև այդ ուսումնական հաստատությունում նման մարմին ստեղծելու ջանքերի համար:
«Իսկապես, հարևան երկու բարեկամ ժողովուրդները պետք է իրենց մշակույթը լավ ճանաչեն: Եվ տիկին Գասպարյանի շնորհիվ, այս համալսարանում ևս ստեղծվեց այսպիսի կենտրոն: Երկկողմ համագործակցության շատ լայն ոլորտներ կան, բայց քանի որ անձամբ մշակութի նկատմամբ յուրահատուկ սեր ունեմ, կցանկանայի, որ ավելի շատ այս ոլորտում մեր համագործակցությունը զարգանար», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում