Մագնուս Կառլսեն. «Գլխավորն Արոնյանից շատ հետ չմնալն է»
Լոնդոնում ընթացող աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մագնուս Կառլսենը առավելության է հասել Բորիս Գելֆանդի նկատմամբ և այժմ 2 միավորով երկրորդ տեղում է՝ կես միավորով հետ մնալով Լևոն Արոնյանից:
«Շատ ուրախ եմ, որ հաջողվեց հաղթել, հատկապես եթե նկատի ունենանք, որ Լևոնն այսօր անընդմեջ երկրորդ հաղթանակը տոնեց: Գլխավորը նրանից շատ հետ չմնալն է»,- նշել է Կառլսենը հետխաղային մամուլի ասուլիսում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները