Իրանը Կասպից ծով է իջեցրել «Ջոմարան 2» ռազմանավը
Իրանը պատրաստ է Կասպից ծովում ստեղծել համատեղ զինված ուժեր:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ահմադ Վահիդին:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հայտարարել է, որ Կասպից ծովում «Ջոմարան 2» ռազմանավի տեղակայման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների պահպանությունը, ահաբեկչության, թմրանյութերի և թրաֆիկինգի դեմ պայքարող կառույցներին օժանդակելն է:
Ահմադ Վահիդին իր խոսքում նշել է, որ Իրանը մերձկասպյան երկրների հետ ունի լավ հարաբերություններ, այնուհետև հավելել է, որ Իրանը պատրաստ է Կասպից ծովում ստեղծել համատեղ զինված ուժեր:
«Ջոմարան 2» ռազմանավը տեղական արտադրության է, ունի 100 մետր երկարություն, կշռում է 1300 տոննա, զինված է թնդանոթներով, հրթիռներով, ռադարային համակարգերով: Օժտված է ուղղաթիռ և այլ սպառազինություն տեղափոխելու հնարավորություններով:
Ռազմանավի՝ ծով իջեցնելու հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանն արձագանքել է Ադրբեջանի պնդումներին. Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգալ» նավթահանքը պատկանում է Իրանին
Ադրբեջանը Իրանից 10 միլիարդ բարել նավթ է պահանջում
Ռուսական «Մարշալ Շապոշնիկով» ռազմանավը տեղակայվել է իրանական Բանդար Աբբաս նավահանգստում