Հարցազրույցներ 18:03 18/03/2013

Հանրությունը լուծումների ճանապարհին անուններ է փնտրում. Լիլիթ Գալստյանը` ստվերային կառավարության ցուցակի մասին

Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը լրահոսից է տեղեկացել, որ իր անունը հնչել է երեկ Ազատության հրապարակում ստվերային կառավարության անդամների անունների ցանկում:

« Նորմալ եմ վերաբերվում և շատ էլ բացատրելի է. Ազատության հրապարակն այսօր բաց, ազատ քաղաքական ամբիոն է, և հասարակությունը տեսակետներ է փոխանակում, բանավիճում է, լուծումներ որոնում: Նոր Հայաստանի կերտման բանաձևը հստակեցնելու փնտրտուքը կարծում եմ Ազատության հրապարկում է տեղի ունենում: Կարող էր մի քանի տասնյակ անունների կոքին նաև իմ անունը հնչել: Այդտեղ արտասովոր, արտառոց բան չեմ տեսնում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ցանկի գոյությունը, ասաց տիկին Գալստյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում հաստատ կան հարյուրից էլ ավելի մարդիկ, ովքեր պատասխանատվություն, մաքուր կենսագրություն և ազգային հանձնառություն ունեն, հետևաբար նման քննարկումներին կարող էին էլի անուններ հնչել: «Ես չեմ կարող որևէ մեկին արգելել քննարկել նոր Հայաստանի բանաձևը և ասել` ինչու եք իմ անունն օգտագործում», -հավելեց դաշնակցական հասարակական-քաղաքական գործիչը` նկատելով, որ դա «Նոր Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքացիների ինքնաբուխ քննարկում է»:

Հարցին, թե Դաշնակցությունում խնդիր չե՞ն տեսնում, որ իր անունն ընդգրկված է ստվերային կառավարության անդամների ցուցակում, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. Ինչո՞ւ պետք է խնդիր տեսնեն: Մի փորձեք խնդիրներ տեսնել այնտեղ, որտեղ դրանք չկան: Մարդիկ լուծումների ճանապարհին անուններ են փնտրում: Ես չեմ ինքնաառաջադրվել առանց կուսկացության կարծիքը ճշտելու, ես չեմ վերցրել պորտֆել, քննարկման բաց, անկաշկանդ հարթակ է», -հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս օրերին Ազատության հրապարակում ընթացող գործընթացներին, ապա Լիլիթ Գալստյանի կարծիքով այնտեղ «իրավունքի, իրավատեր քաղաքացու պայքար է և առանցքում մեկ շահ կա` հանուն Հայաստանի»: «Պայքար է հանուն այն Հայաստանի, որտեղից ամեն տարի 60-70 հազար մարդ չի հեռանում, հանուն այն Հայաստանի որտեղ մեր իրավունքները պաշտպանված են, հանուն այն Հայաստանի, որի քաղաքացին լինելը արժանապատիվ է, հանուն այն Հայաստանի որտեղ որոշումներ կայացնելու ընթացքում դու լիարժեք, ազատ քաղաքացի ես, որտեղ քո ձայնը ոչ առնում են, ոչ էլ լցոնում: Հանուն այն Հայաստանի, որտեղ ամեն ընտանիք չի մտածում, թե ինչպես իր երեխային դուրս հանի երկրից՝ արտերկրում ապահովելու նրանց բարեկեցությունը », -հավելեց Լիլիթ Գալստյանը:

Այս ամենը դաշնակցական գործիչին հիմք է տվել եզրակացնելու, որ Հայաստանում քաղաքական նոր միջավայր ու օրակարգ է ձևավորվել։ 

«Խաղի հին կանոններով, գողական մականունավորներով խորհրդարան լցնելով, քրեաօլիգարխիկ էլեմենտների դերակատարությամբ և նրանց ճնշումով ընտրություններ կազմակերպելով Հայաստանը հեռանկար չունի: Մենք բոլորս պետք է տեր լինենք այս երկիրն առողջացնելու գործընթացին և կարծում եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն ունեն քաղաքական ուժերը, և ես առանց վարանելու պետք է ասեմ թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի մեջ կան կարող անհատներ, որոնք պատրաստ են պայքարել հանուն Նոր Հայաստանի: Կարծեմ այդ ցանկի ներառում էր ամբողջ քաղաքական ներկապնակը», -նկատեց նա:

Մեր դիտարկմանը, թե Փաշինյանի ներկայացրած ցուցակում Հանրապետական կուսակցությունից անուններ չկային, տիկին Գալստյանը արձագանքեց. «Ես ՀՀԿ-ում ունեմ լավ ընկերներ, որոնք միշտ չէ, որ բաց ճակատով են իրենց ընկերների այս կամ այն վարքագծի համար, և ես բոլորին մի սանրով չէի սանրի: Բայց որ Հայաստանում եկել է քաղաքական սանիտարիայի ժամանակը, հստակ է»:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ստվերային կառավարության պոտենցիալ անդամների 70 անուններ, որոնց թվում կար նաև Լիլիթ Գալստյանի անունը:

Հարակից լուրեր. Հրանտ Բագրատյան, Կարինե Խոդիկյան, Բորիս Նավասարդյան. Փաշինյանը թվարկել է ստվերային կառավարության պոտենցիալ անդամներին

Գործադիր իշխանության կազմում ընդգրկվելու որևէ միտումներ չունեմ. Սաքունց

Առաջին դեպքը չէ, որ իմ անունը հնչում է ռեալ կամ երևակայական պաշտոններում. Արտակ Զեյնալյան
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}