Ադրբեջանցիների մասնակցությունը սիրիական պատերազմին. Իրանական մամուլի անդրադարձը
Ադրբեջանցի երիտասարդները վահաբիների կողմից մասնակցում են սիրիական պատերազմին:
Այդ մասին նշված է իրանական «արասթաբար.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, հղում կատարելով «ֆակտ խաբարին» նշում է, որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում գործող իսլամի սալաֆիական-վահաբիական ուղղությանը հետևող մարզիչներն իրենց սաներին նախ ծանոթացնում են սալաֆիական ուսմունքի հետ, այնուհետև հատուկ դասընթաց անցնելուց հետո նրանք ուղարկվում են Սիրիա կռվելու:
Վերջերս իրանական «արաննյուզ.իռ» կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի ահաբեկիչներին 500 հազար եվրո օգնություն է հատկացրել: Իսկ ավելի ուշ, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը «Ալ-Քաիդայի» և «Թալեբան» խմբավորումների 93 անդամի է (Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Եմենի, Աֆղանստանի, Պակիստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ) տեղափոխել Ստամբուլ:
Հավելենք, նաև, որ 2012թ. հոկտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Սիրիայի «ՍԱՆԱ» պաշտոնական լրատվական գործակալությանը, նշել էր, որ Հալեպում զինծառայողների և ահաբեկչական զինված խմբավորման միջև տեղի ունեցած մարտի ընթացքում սպանվել էր Ադրբեջանի քաղաքացի Հասին Ղազլին: Նոյեմբերի 9-ին իրանական «արաննյուզ.իռ» կայքն էլ հաղորդեց, որ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Սիրիայում սպանված ահաբեկիչներից մեկն Ադրբեջանի քաղաքացի է
Իրանցի գեներալ. Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների կենտրոնի
«ՄԵՀՐ». Հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբերկչական խմաբավորման շուրջ 2000 անդամներ կտեղայվեն Ադրբեջանում
Սիրիայի մեծ խաղի հաղթողները Իրանն ու Ռուսաստանն են. Հայացք Թեհրանից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում