Խաչատուր Սուքիասյանն իրեն «ստվերային կառավարության» կազմում չի տեսնում
Խաչատուր Սուքիասյանն իրեն «ստվերային կառավարության» կազմում չի տեսնում: Այս մասին նա հայտնեց Panorama.am-ի հետ զրույցում:
«Իրականում Նիկոլ Փաշինյանն իր տեսակետն է ներկայացրել, որը հիմնված է այն ամենի վրա, որ կապված է իմ կեսագրության, իմ գործունեության հետ: Եվ ինքն ունի իր տեսակետը հայտնելու իրավունքը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իր անունը հնչեցնելն իր հետ նախապես չի համաձայնեցվել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ստվերային կառավարության պոտենցիալ անդամների 70 անուն, որոնց թվում կար նաև Խաչատուր Սուքիասյանի անունը:
Հարակից լուրեր.
Հրանտ Բագրատյան, Կարինե Խոդիկյան, Բորիս Նավասարդյան. Փաշինյանը թվարկել է ստվերային կառավարության պոտենցիալ անդամներին
Գործադիր իշխանության կազմում ընդգրկվելու որևէ միտումներ չունեմ. Սաքունց
Առաջին դեպքը չէ, որ իմ անունը հնչում է ռեալ կամ երևակայական պաշտոններում. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում