Անասնաբույժը չի հավատում, որ Թուրքիայում ծնված գառը մարդու դեմք ունի
«Չեմ հավատում, որ մարդու դեմք է: Երևի ուղղակի մոտեցում են մարդու դեմքի: Իսկ եթե այդպես է, մուտացիա է»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել, որ Թուրքիայի տարածքում մարդու դեմքով գառ է ծնվել, փորձեց բացատրել Հայաստանի պետական ագրարային համալսարանի անասնաբուժական կլինիկայի բաժնի վարիչ Վահան Խաչատրյանը:
Նշենք, ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թուրքիայում, Վանի նահանգի Բայրամլը գյուղում մարդու դեմքով գառ է ծնվել:
Անասնաբուժական կլինիկայի բաժնի վարիչի խոսքով, վերջին տարիներին շատ են նման անոմալիաները, իսկ հիմնական պատճառներն են` էկոլոգիան ու սնունդը:
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանն էլ նշեց, որ սխալ են նրանք, ովքեր կենդանիների մոտ նման այլանդակությունները կապում են մարդկային գործոնի հետ. «Մարդկային գործոնը դեր չի կարող ունենալ»:
Ըստ մասնագետի, նման անոմալիաներ նաև մարդկանց մոտ է գրանցվում, որոնք համարվում են զարգացման կոպիտ արատներ ու պայմանավորված են գենետիկական փոփոխություններով, առաջանում են բեղմանավորման կամ պտղի հասունացման ժամանակ: Բժշկի խոսքով, նման անոմալիաների պատճառները բազմաթիվ են` քիմիական գործոն, սննդամթերք, ճառագայթում, որոնք օրգանիզում հանգեցնում են խիստ խախտումներին, ինչն էլ իր հերթին ազդում է սաղմի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները