Ցրտահարության վտանգ չկա. ՀՀ ԱԻՆ
Հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն։ Մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում։ Այդ մասին տեղեկացրել է Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, փոխանցում են ԱԻ նախարարության լրատվական կենտրոնից:
Ըստ Հիդրոմետ ծառայության մարտի 18-ին շրջանների զգալի մասում, 19-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում ենտեղումներ, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավային 6-11 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 28-33 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին մարտի 17-ի հետ համեմատ կնվազի` 8-10, 20-22-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները