Առաջին դեպքը չէ, որ իմ անունը հնչում է ռեալ կամ երևակայական պաշտոններում. Արտակ Զեյնալյան
«Առաջին դեպքը չէ, որ իմ անունը հնչում է երևակայական կամ ռեալ պաշտոններում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` մեկնաբանելով երեկ Ազատության հրապարակում հապարակված ստվերային կառավարության կազմում իր անունն ընդգրկելու մասին փաստը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ստվերային կառավարության պոտենցիալ անդամների 70 անուններ, որոնց թվում կար նաև Զեյնալյանի անունը:
«Ինձ համար նորություն չէ սա: Բայց այնուամենայնիվ, եթե մարդիկ նման բան են մտածում, դա ինձ մոտ պատասխանատվության զգացում է առաջացնում», -հավելեց իրավապաշտպանը:
Հարակից նորություն. Հրանտ Բագրատյան, Կարինե Խոդիկյան, Բորիս Նավասարդյան. Փաշինյանը թվարկել է ստվերային կառավարության պոտենցիալ անդամներին
Գործադիր իշխանության կազմում ընդգրկվելու որևէ միտումներ չունեմ. Սաքունց
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին