Ա. Բախշյան. Հայաստանի գնահատման համակարգում -1 միավոր չկա
2008 թվականին «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» միասնական քննությունների գրավոր թեստերում առկա «Պնդումների փունջ» առաջադրանքը գնահատվում է` ճիշտ պատասխան` 1 միավոր, սխալ պատասխան` -1, չգիտեմ` 0: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց, որ Հայաստանի գնահատման համակարգում -1 միավոր չկա: «Վաղը Ազգային ժողովում էլ է բարձրացվելու այս հարցը, թե ինչ տրամաբանությամբ է սխալ պատասխանը -1 գնահատվում: Օրինակ, եթե լինում է 6 պնդում, դիմորդը երեք ճիշտ պատասխան է տալիս` հավաքելով երեք միավոր, երեք սխալ` -3 միավոր, արդյունքում ստացվում է 0: Այսինքն գիտեցածի ու չգիտեցածի հանրագումարը 0 է լինում»,- մանրամասնեց փորձագետը:
Ա. Բախշյանի խոսքով, ի պատասխան պատգամավորի նամակի, ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ 2008 թվականից կիրառվել է գնահատման այդ տարբերակը ու մինչև օրս որևէ լուրջ խնդիրներ չեն առաջացել:
Բանախոը հիշեցրեց, որ միասնական քննությունների կազմակերպիչը, պատասխանատուն Գնահատման և թեստավորման կենտրոն ՊՈԱԿ-ն է:
Անդրադանալով այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը, Ա. Բախշյանը նշեց, որ միակ ՊՈԱԿ-ն է, որի կառավարման խորհուրդը պայմանագիր կարող է կնքել իր կողմից ընտրված տնօրենների հետ, մինչև դա անում են մարզպետները, այսինքն, ըստ նրա, հինգ տարի է խախտված է օրենքը:
Ա. Բախշյանը բարձրաձայնեց մեկ այլ խնդիր ևս. «ԳԹԿ կանոնադրությամբ, 2004 թ. տրված է եղել միայն գրքերի հրատարաչությամբ զբաղվելու ձեռնարկատիրական իրավունք, բայց շտեմարաններ, ուսումնաօժանդակ այլ նյութեր, աշխատանքային տետեր, բոլորը թեստավորման կենտրոնն է հրատարակում:
«Այսինքն մինչև 2012 թվականի մայիս չի ունեցել ձեռնարկատիրական գործունեության իրավունք, բայց ծավալել է: 2012-ից տրվել է նաև թեստերի փորձաքննության իրավունք»:
ԿԱԻ փոխտնօրենը, սակայն նշեց, որ 2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» օրենքով կրթության լիազոր մարմնին է տրված այդ իրավունքը: «Այսինքն` 2009 թվականից օրենքը գործում է, փորձաքննությունը մինչ օրս չկա: Հիմա էլ պարզվում է երկու փորձաքննող կա` ԳԹԿ-ն, մյուսը կրթության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանով, որը ուժի մեջ է մտել 2013-ի փետրվարի 11-ից, Կրթության ազգային ինստիտուտն էլ է փորձաքննություն իրականացնելու»,- ասաց Ա. Բախշյանը, ընդգծելով, որ այնպես է ստացվել, որ ԳԹԿ-ն ինքը գրում է թեստերը, ինքը փորձաքննում է, վաճառում է ու ստանում եկամուտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա