ԿԱԻ փոխտնօրեն. Այս տարվա շտեմարանները խայտառակ են
«Անցյալ տարվա շտեմարանների համեմատ, այս տարվա շտեմարանները խայտառակ են»,- ասուլիսում իր դժգոհությունը հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բաշխյանը:
Նա հիշեցրեց «Հայոց լեզվի» շտեմարանների շուրջ ստեղծված դժգոհությունները` նշելով, որ ստեղծվել էր հանձնաժողով ու սկսվել էր հայտնաբերվել սխալները, որոնք տեղադրվում էին Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում:
«Եթե հեղինակներն այդպիսի սխալներ, տառասխալներ են անում, նշանակում է թիմը լավ չի աշխատել: Փնթի գործ է արվել»,- ասաց նա:
Նախորդող նորություններ` Շտեմարանների շուրջ աղմուկը շարունակվում է. Արձագանքում են նախարարն ու լեզվաբանը
Դարձյալ շտեմարաններ. Բողոքի ակցիա է կազմակերպվելու ԳԹԿ-ի շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա