Ադրբեջանցի նախարարը խոստովանել է, որ մեկ տարվա ընթացքում զոհվել է ներքին զորքերի 14 զինծառայող
Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը և Ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովը խոստովանել են , որ 2012թ մարտ ամսից մինչև 2013թ մարտը ընկած ժամանակահատվածում ռազմական գորողությունների արդյունքում զոհվել է Ադրբեջանական ներքին զորքերի 14 զինծառայող: Հատկանշական է, որ այդ դեպքերի առնչությամբ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել:
Մեկ շաբաթ առաջ` մարտի 12-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը, Ադրբեջանի ներքին զորքերի կազմավորման 21- ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հնչեցված իր ելույթում նշել է, որ կազմավորումից առ այսօր ռազմական գորողություններում զոհվել է ներքին զորքերի 510 զինծառայող: Այս մասին տեղեկացրել էր ադրբեջանական «Տրենդ» լրատվական գործակալությունը:
Հատկանշական է, որ գրեթե մեկ տարի առաջ` 2012թ մարտի 7-ին, Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, ներքին գործերի փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը, հայտարարել էր այն մասին, որ ռազմական գորողությանների մասնակցել է ներքին զորքերի ավելի քան 5 հազար զինծառայող, որոնցից 496 զոհվել են: Այս մասին նույնպես տեղեկացրել էր «Տրենդ» լրատվական գործակալությունը:
Հետքրքրական է նաև այն փաստը, որ նախորդ տարիներին ռազմական գործողությանների ժամանակ զոհված ներքին զորքերի զինծառայողների թիվը չէր փոխվում: Այսպես` դեռևս 2008 թ., համաձայն «Նովոստի-Ադրբեջան» լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների, Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հարալովը, հայտարարել է այն մասին, որ ներքին զորքերի «16 ամյա գոյության ընթացքում 496 զինծառայող ընկել են երկրի տարածքային ամբողջականության համար մարտերում»:
Այսպիսով, ելնելով Ներքին գործերի նախարարության ղեկավարի և Ներքին զորքերի հրամանատարի խոսքերից, 2012 թ մարտից մինչև 2013 թ մարտ ընկած ժամանակահատվածում ռազմական գորողությունների արդյունքում զոհվել է Ներքին զորքերի 14 զինծառայող: Մինևույն ժամանակ, ռազմական-լրագրողական հետաքննությունների «Դոկտրին» կենտրոնի տվյալներով` 2012 թ ընթացքում զոհվել է Ադրբեջանի Ներքին զորքերի 4 զինծառայող: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկություննների համաձայն` զոհվածներից երկուսը ինքնասպան է եղել, մեկը զոհվել է ճանապարհատրասպորտային պատահարի հետևանքով, իսկ ևս մեկը թունավորվել շմոլ գազից: Այս առումով բաց է մնում այն հարցը, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում են զոհվել Ադրբեջանի ներքին զորքերի 14 զինծառայողներ:
Նշենք, որ Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումները ամեն տարի գործողություններ են իրականացնում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների` ավարների ևև լեզգիների բնակավայրերում: Սակայն ԶԼՄ-ները 2012 թ ընթացքում ավարների և լեզգիների հետ բախումներում զոհված Ներքին զորքերի զինծառայողների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն հաղորդել: Հիշատակման առժանի է նաև այն փաստը, որ Ադրբեջանի ներքին զորքերի ստորաբաժանումները 2013 թ հունվարին մասնակցել են Բաքվի «Բինա» առևտրի կենտրոնում, Իսմայիլի շրջկենրոնում և մի շարք այն վայրերում քաղաքացիական անհնազանդությունների ճնշման գործողությաններին: Սակայն այս դեպքերի հետ կապված ևս անձնակազմի շրջանում զոհերի առկայության մասին Ադրբեջանի ներքին զորքերը որևէ հայտարարության չեն արել:
Հիշեցնենք, որ ռազմական լրագրողական հետաքննությունների «Դոկտրին» կենտրոնի տվյալներով 2012 թ ընթացքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ 97 զինծառայող, որոնցից չորսը ներքին զորքերի անձնակազմից: «Դոկտրին» կենտրոնի տվյալներով` մարտական պայմաններում զոհերի թիվը 19-ն է, որոնցից երեքը զոհվել են ականի պայթյունի հետևանքով: Զազմական պայմաններում զոհվածերի թվում հիշատակվել են միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում