ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետը
Հայ ազգային կոնգրեսի` Երևանի ավագանու ընտրությանների ցուցակն արդեն պատրաստ է: «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկացմամբ, ՀԱԿ ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Թերթը հիշեցնում է, որ վերջինս 1992 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ցուցակի երկրորդ տեղում ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է, որը նաև դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Երրորդ տեղում է Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: