«Կապույտ թռչուն»-ին մասնակցելու համար ընդունվում են հայտեր
«Կապույտ թռչուն» 14-րդ միջազգային երաժշտական մրցույթն այս տարի կայանալու է ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից: Մրցույթն ունի ակադեմիական ուղղվածություն, անցկացվում է հետևյալ անվանակարգերում և ուղղություններով. մենակատարներ («Դաշնամուր», «Լարային գործիքներ», «Ժողովրդական գործիքներ», «Փողային և հարվածային գործիքներ», «Վոկալ»), և խմբեր («Համույթներ», փոքր համույթներ /զուգերգեր և տրիո/, մեծ համույթներ /4 անձից բաղկացած ցանկացած ակադեմիական կազմ/), ինտերնետ-անվանակարգ՝ «Հարմոնիա-WEB»:
Հայաստանի մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդունվում են հայտեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է: Ճանապարհածախսի, կեցության և սննդի հետ կապված ծախսերը հոգում են մրցույթի մասնակիցները կամ իրենց ղեկավարությունը:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է 2000 թվականից Ղրիմում: Ամեն տարի մրցույթին մասնակցում է ավելի քան 200 երիտասարդ երաժիշտ-կատարողներ: Մրցույթի նպատակն է պայմաններ ստեղծել երիտասարդ կատարողների վարպետությունը էլ ավելի կատարելագործելու համար ու պրոպագանդել ակադեմիական արվեստը: