Դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն պարզ կդառնա՝ 7-ամյա աղջիկը խոզի գրիպի՞ց է մահացել, թե՞ ոչ
Այսօր հայկական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում 7-ամյա մի աղջիկ է մահացել խոզի գրիպից (H1N1): Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ մինչև լաբորատոր հետազոտության արդյունքները պատրաստ չլինեն, չեն կարող ասել, թե երեխան ինչից է մահացել:
«Լաբորատոր հետազոտություններ են արվում, դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում, երբ արդյունքները կլինեն, դրանից հետո միայն մենք կարող ենք ասել, թե որն է եղել մահվան պատճառը»,- ասաց Անահիտ Հայթայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու