Orange-ը ներկայացրեց Orange Blade III սմարթֆոնը
Այսօր Orange-ը ներկայացրել է Orange Blade-ը III՝ ընկերության առաջին բրենդավորված սմարթֆոնը Հայաստանում: Orange Blade III-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1 ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 3G ցանցում ապահովում է մինչև 7.2 Մբ/վ ներբեռնման արագություն: Սմարթֆոնն ունի 4ԳԲ հիշողություն, որը կարելի է ավելացնել մինչև 32 ԳԲ:
5 ՄՊ տեսախցիկով այս սմարթֆոնը, որը հագեցած է MP3/MP4 նվագարկչով ու GPS-ով, կարելի է ձեռք բերել սկսած 1 դրամից՝ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից մեկին բաժանորդագրվելու դեպքում:
«Ուրախ ենք հեռախոսների մեր ընդարձակ պորտֆոլիոյում ներկայացնել նաև Orange Blade III-ը՝ գեղեցիկ, ժամանակակից, ոճային այս սմարթֆոնը, որը նախատեսված է ինչպես երիտասարդների, այնպես էլ պրոֆեսիոնալների համար: Orange-ի խանութներում Orange Care-ի մեր մասնագետները կօգնեն բաժանորդին սկսել օգտվել սմարթֆոնից, ծրագրային հավելվածներից ու բջջային ինտերնետից: Այն ստեղծված է Android օպերացիոն համակարգի հիման վրա, այնպես որ Orange Blade-ի օգտագործողների համար բաց կլինեն Play Store-ի բոլոր առաջարկները»,-ասել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Orange Blade III-ը կարելի է նաև ձեռք բերել առանց բաժանորդագրության, 90,000 դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան