Քաղաքական 14:07 19/03/2013

Սերժ Սարգսյան. Րաֆֆին հացադուլով գործընթացը դուրս բերեց քաղաքական դաշտից

Մի խումբ լրատվամիջոցների հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում «Ազատություն» ռադիոկայանից Հրայր Թամրազյանը նկատել է, որ «ավելի քան կես միլիոն մարդ քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին և նրանք հիմա ուղղակի հավատացած են, որ իրենց թեկնածուն է հաղթել ընտրություններում և կանգնել են նրա մեջքին՝ հանրահավաքային պայքարի տեսքով պաշտպանում են իրենց թեկնածուին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես գիտեք, արդեն քանի օր է նստած է հացադուլի»: Ըստ երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի, նա նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք պատրաստվո՞ւմ է այցելել նրան Ազատության հրապարակում և եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով:

Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. «Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ: Պատճառները բազմաթիվ են և բազմապիսի: Նախ ուզում եմ որոշակի ճշգրտում կատարել Ձեր ասածի մեջ: Բայց նախքան այդ, ցանկանում եմ Ձեզ շնորհավորել ձեր տոնի`«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության 60-ամյակի կապակցությամբ: Կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանն էլ է տոնում ամյակները: Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում` Դուք ասում եք, որ 500 հազարից ավելին կանգնած են նրա թիկունքին և հրապարակներում են: Ես, ուրեմն, տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև այնտեղ ես չեմ տեսել ոչ 500 հազար, ոչ 50 հազար: Եվ երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակներում է, ինձ համար շատ տարօրինակ է: Միջին հաշվով, այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ՝ ես վստահություն չունեմ, միգուցե, Դուք ունեք, որ նրանք բոլորը` մինչև վերջին մարդը, քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին և երկրորդ` 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0,1 տոկոսը: Մենք մոտ 3 մլն ենք: Ուրեմն, խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակներում է, առնվազն, ինչ ասեմ, կոռեկտ չի»:

Հրայր Թամրազյանի դիտարկմանը, որ խոսքը նաև մյուս քաղաքների մասին է, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Պարո՛ն Թամրազյան, ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետև այնտեղ հարթակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետև աշխարհի և՛ բոլոր բարեգործները, և՛ բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից ու իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, թե իբր դա անում են հանուն ժողովրդի: Չեմ ուզում օրինակներ բերել, կարծում եմ ամբողջովին ձեզ համար հասկանալի է: Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկն ասվածը երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք, 2008թ. մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում՝ լսելու այն թեկնածուի ճառը, որը տարել էր 300 հազար ձայն կամ դրա սահմաններում՝ ինչ-որ տարբերությամբ: Այսինքն, գոնե այս դեպքում հավաքվեց քվեարկողների, ընտրողների 10 տոկոսը: Բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ ուղղակի, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով՝ գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ. աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ: Ինչպես Դուք եք ասում՝ հնարավոր է նաև առողջական վիճակը շատ գերազանց չլինի: Որովհետև բանակցություններ` չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞: Չեմ տեսնում դրա արդյունքը, չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի այնտեղ, միայն պետք է գնայի մի նպատակով`մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլ չանել, ընտրել պայքարի (դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում քաղաքական բառը) այլ ձևեր: Ես դա հիմա եմ անում՝ Րաֆֆի՛ Հովհաննիսյան, հորդորում եմ դադարեցրեք հացադուլը, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ: Գիտեք, բայց մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել, կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ: Դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք, հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ, ցավոք, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանադրության վրա, ապա … ապա … ապա … Ես երբեք, որևէ անգամ ի տարբերություն շատ-շատերի ո՛չ կեղծ երդում եմ տվել, ո՛չ կեղծ բարևներ եմ շռայլել, ո՛չ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ո՛չ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Եվ ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ, որովհետև ես համարում եմ, որ ես հաղթել եմ ազնիվ պայքարում: Գոնե համակարգված որևէ բան չի եղել, որովհետև ես համարում եմ, որ այդ հարյուր հազարավոր մարդկանց վստահությունը պետք է արդարացնեմ, որովհետև ես համարում եմ, որ պատասխանատու եմ այս երկրի և ժողովրդի համար: Նախագահական ընտրությունները, այլ առիթներ պետք չէ օգտագործել և խոսել տղամարդկության մասին: Տղամարդկությունը կոնկրետ դրսևորում ունի: Տղամարդկության մասին ոչ թե պետք է խոսել, այլ պետք է տղամարդ լինել: Հայրենասիրության մասին շատ պետք չէ խոսել` պետք է հայրենասեր լինել: Եվ երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում, դու պետք է կանգնած լինես իրադարձությունների կիզակետում: Այդ ժամանակ դու իրավունք կունենաս մտածելու, այն էլ հազվադեպ, որ դու հայրենասեր ես: Եվ ոչ թե տեղին-անտեղի, թանկ ու էժան խոսել հայրենասիրության մասին, բարեպաշտության մասին, համերաշխության, ժողովրդավարության մասին: Ժողովրդավար պետք է լինել, այլ ոչ թե ներկայանալ: Հարցիս պատասխանը` ո՛չ, չե՛մ գնալու:

Մի բան էլ հավելեմ՝ հաշվետվությունները հրապարակներում չեն տալիս: Գերակշիռ մասով հաշվետվությունները պետք է լինեն հրապարակային, այլ ոչ թե հրապարակներում: Մենք հրապարակներն էլ ենք օգտագործել: Մեկ տարվա ընթացքում ես այդպիսի հարյուրավոր հաշվետվություններ եմ տվել, եթե հաշվի առնենք խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահական ընտրությունները: Շուտով Երևանի ավագանու ընտրություններն են լինելու: Մենք երբեք չենք խուսափել հանրահավաքներ կազմակերպելուց կամ հանրահավաքներում ելույթներ ունենալուց: Երբեք չենք խուսափել մարդկանց հետ շփվելուց: Ճիշտ է, իմ թերությունն է, որ չեմ կարողանում, չեմ հասցնում, ֆիզիկապես ի վիճակի չեմ գոնե մի 500-600 հազար մարդու ձեռքով բարև տամ: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր առավելությունները, իր թերություններն ունի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}