Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետին ցմահ բանտարկություն է սպառնում
Թուրքական «NTV» լրատվականի տեղեկացմամբ` ավարտին մոտեցող «Էրգենեքոնի» գործով դատավարության 281-րդ նիստում ներկայացվել է դատախազի մեղադրական եզրակացությունը, որտեղ պահանջվում է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ բանակի գեներալ Իլքեր Բաշբուղին, պաշտոնաթող բանակի գեներալ Հասան Ըղսըզին և «Բանվորական կուսակցության նախագահ» Դողու Փերինչեքին դատապարտել ցմահ բանտարկության Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 321 հոդվածի 1-ին մասի` «Ուժ կամ բռնություն կիրառելով Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու կամ նրա գործունեությունը ամբողջությամբ կամ մասամբ խոչնդոտելու» հատկանիշներով:
Ընդհանուր առմամբ ցմահ բանտարկություն է սպառնում ավելի քան 10 մարդու: Ընդ որում նրանցից մեկին` Արփասլան Ասլանի համար պահանջվել է քառակի խստացված ռեժիմով ցմահ բանտարկություն կիրառել: Դատախազ Ալի Փեքգյուզելը մեղադրական եզրակացության մեջ 5 հոգու համար արդարացման վճիռ կայացնելու պահանջ է ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում