Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հրաժարվում է գրանցել թալիշական կազմակերպությանը
Ադրբեջանում վերջերս ստեղծված «Ազերի-Թալիշ» հասարակական միությունը Նովրուզ տոնի կապակցությամբ Բաքվում միջոցառում է անցկացրել: Ինչպես հայտնում է «Modern.az» կայքը, միջոցառման մասնակից, Ադրբեջանի մտավորականների միության նախագահ Էլդանիզ Գուլիևը շնորհավորել է բոլորին տոնի առթիվ և նշել, որ թալիշ ժողովուրդը մտադիր է ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել Ադրբեջանի ժողովրդավարական գործընթացին:
Գուլիևը նշել է նաև, որ «Ազերի-Թալիշ» հասարակական միությունը մի քանի անգամ դիմել է պետական գրանցում ստանալու համար, սակայն ամեն անգամ անհեթեթ պատճառաբանություններով մերժվել է: «Արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ կգրանցեն, եթե կազմակերպության անվանումից հանենք «թալիշ» բառը», -ասել է նա:
Իր հերթին «Ազերի-Թալիշ» հասարակական միության նախագահ Մեհդիբեյ Սաֆարովը ափսոսանք է հայտնել, որ որոշ ուժեր, հասարակությանը մոլորեցնելու նպատակով, իրենց կազմակերպության մասին չարամիտ տեղեկություններ են տարածում: Նա Ադրբեջանի չինովնիկներին կոչ է արել չանտեսել իրենց հայրենիքը հանդիսացող Ադրբեջանի նկատմամբ թալիշ ժողովրդի ունեցած վերաբերմունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան