Սահմանը հատած 2 քաղաքացիական անձինք հանձնվել են հայկական կողմին
Շուրջ մեկ ժամ առաջ Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի մոտ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների միջնորդությամբ ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Դովեղ և Այգեհովիտ գյուղերի բնակիչներին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Նա դժվարացավ քաղաքացիական անձանց առողջության հետ կապված որևէ բան հայտնել և ասաց, որ այդ մասին հավելյալ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Մնացական Քառյանը և Այգեհովիտ գյուղի բնակիչ Անահիտ Առաքելյանը անհետ կորել են և գյուղերում վարկածներ ան, որ նրանք հատել են հայ-ադրբեջանական սահմանը: Երկու գյուղացիներն էլ առողջական խնդիրներ են ունեցել:
Անահիտ Առաքելյանի բարեկամը Panorama.am-ին ասաց, որ իր մորաքույրը դեռ տուն չի եկել: «Կարմիր խաչում է հիմա, ասեցին, որ շուտով կբերեն», -փոխանցեց նա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին տեղեկացնում է. «Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։
Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով»։
Նախորդող հրապարակում. Որտե՞ղ են Տավուշի մարզի երկու բնակիչները. Գյուղերում չեն բացառում սահմանն անցնելու վարկածը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին