Ի՞նչ վիճակում են Հայաստանյան դիահերձարանները
Պաթոլոգոանատոմիական ծառայությունը առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է, այն մշտապես համարվել է ներհիվանդանոցային ծառայություն և միայն դիահերձման ծառայություն չէ, որ իրենից ներկայացնում է: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ արձագանքելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, ով փոխանցեց գյումրեցիների բողոքը:
Նախարարի խոսքով, այս խնդիրը ուսումնասիրվել է և պարզվել, որ հանրապետության կտրվածքով այս ոլորտում այնքան էլ բարվոք չի վիճակը.
«Ունենք շենքային խնդիրներ, կադրերի խիստ պակաս այս ոլորտում, սարքավորումների պակաս: Բայց արդեն իսկ պատրաստ են առաջարկությունների և միջոցառումների ծրագիրը, որն առաջիկայում կքննարկենք կոլեգիայի նիստում»,- թվարկեց Դ.Դումանյանն ու հրավիրեց պատգամավորին ներկա գտնվել նիստին ու ավելի առարկայական քննարկել Գյումրիում ոլորտի վերաբերյալ առկա բողոքները:
Դ.Դումանյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի 12 քաղաքներում ստեղծվել են բժշկական կենտրոններ, որտեղ, ցավոք, այս ծառայությունների ներառումը ժամանակին նախատեսված չի եղել.
«Այդ իսկ պատճառով անցած տարի սկսել ենք այդ շինությունների շինարարական աշխատանքները՝ Գավառում արդեն ավարտին են հասնում, առաջիկայում կհանձնենք նաև Ալավերդիում: Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա այդ հարցը բարձրացվել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական այցելության ժամանակ, թե Գյումրիի բուժհաստատությունը զուրկ է այդ ծառայությունից. հարցը քննարկման փուլում է»,- հավաստիացրեց առողջապահության նախարարը:
Նախորդիվ`
Մարգարյան.Գյումրու դիահերձարանում առնետները կերել են հանգուցյալի մատները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա