Գ. Նազարյան. Այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն անլրջության դաշտում է
«Իրավիճակն անսպասելի էր թե´ Րաֆֆի Հովհաննիսյանի, թե´ Սերժ Սարգսյանի համար, դա ակնհայտ է: Բնականաբար, եթե երկու կողմերն էլ չեն սպասում նման զարգացումների, ստացվում է այնպիսի իրավիճակ, ինչպիսին Հայաստանում է: Եթե ուշադրություն դարձնեք, նրանք երկուսն էլ րոպեական որոշումներ են, կայացնում են»,- այսօր, անդրադառնալով հետընտրական զարգացումներին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
Նա անդրադարձավ նաև Ր. Հովհաննիսյանի քայլերին ու նշեց. «Զարգացումը Ր. Հովհաննիսյանը դրեց մեկ այլ հարթության մեջ, երբ անակնկալ հացադուլ սկսեց: Կարծում եմ, որ կես միլիոնից ավելի ձայն ստացած թեկնածուն չպետք է դիմեր այդ քայլին: Հացադուլի դիմում են զինանոցի թույլ պաշար ունեցող մարդիկ` որպես վերջին հույսի քայլ»:
Բանախոսի համոզմամբ` «այս փակուղուց» դուրս գալը Ր. Հովհաննիսյանի համար շատ դժվար է լինելու, քանի որ, ըստ բանախոսի, շատ քիչ հավանական է, որ Ս. Սարգսյանը մինչև ապրիլի 9-ը կամ դրանից հետո էլ, հրաժարական տա. «Ր. Հովհաննիսյանի թիմակիցները պետք է հորդորեն նրան օր առաջ դուրս գալ հացադուլից»:
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն անլրջության դաշտում է: Մանավանդ, երբ Ր. Հովհաննիսյանը տեղի տվեց ոմանց ճնշումներին ու հորդորներին և սկսեց Ազատության հրապարակում կառավարություն-կառավարություն խաղալ»,- հավելեց Գ. Նազարյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, և ընդգծեց, որ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հնարավորությունները գնահատելու համար պետք է հիմք ընդունել 2012 թվականի խորհրդարանական ընտրությունենրի արդյունքները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան