Պարույր Հայրիկյանը կարծում է, որ իր դեմ իրականացված մահափորձի պատվիրատուները դեռևս պետք է բացահայտվեն
Պարույր Հայրիկյանը շարունակում է կարծել, որ իր դեմ իրականացված մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը կատարողներ են, իսկ իրական պատվիրատուները դեռևս պետք է բացահայտնվեն: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Պարույր Արշավիրի Հայրիկյանը գտնում է, որ սույն քրեական գործով կալանավորված անձինք ընդամենն այս հրեշավոր հանցագործության, հանցագործություն, որն ուղղված էր ինչպես Պարույր Հայրիկյանի անձի, այնպես էլ՝ երկրի անվտանգության դեմ, փոքրագույն մասնիկն են, ինչպես նաև հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը՝ հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջում է. Ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին (պատվիրատուներին), որի (կամ որոնց) հանձնարարությամբ 2013 թվականի հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն՝ մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը` ընթերցելով Պարույր Հայրիկյանի հայտարարությունը:
Լևոն Բաղդասարյանը միևնույն ժամանակ նշեց, որ իրենք հիմքեր չունեն չվստահելու նախաքննական մարմինների պրոֆեսիոնալիզմին ու օպերատտիվությանը և կարծիք հայնեց, որ առաջիկա չորս ամսում նախաքննությունը կավարտվի և գործը կհանգուցալուծվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները