65 տեղանոց ավագանու համար ՀՀԿ ցուցակը կազմված է 100 անունից
«Հրապարակ»-ը գրում է, որ այսօր նախընտրական դաշինքների կազմման վերջին ժամկետն է, վաղը՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացնելու վերջնաժամկետը, և ըստ այդմ, Հրանտ Բագրատյանի «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև միասնական ցուցակով գնալու շուրջ բանակցությունների վերջին օրը: Եթե դրանք բարեհաջող ավարտվեն, ապա այսօր կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Թերթը տեղեկացել է նաև, որ ՀՀԿ ցուցակը՝ 65 տեղանոց ավագանու համար, կազմված է 100 անունից: