Իրանը Սիրիայի զինված խմբավորումների կողմից քիմիական զենքի կիրառումը անմարդկային արարք է որակել
Իրանը խստորեն դատապարտում է Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների կողմից քիմիական զենքի կիրառումը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ ԱԳՆ մամլոս խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ-ն պաշտոնական ներկայացուցիչը, դատապարտելով Հալեպում զինյալ խմբավորումների կողմից քիմիական զենք կիրառելու փաստը, մասնավորապես նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային և իրավապաշտպան բոլոր կազմակերպություններից պահանջում է, որպեսզի դատապարտեն այդ անմարդկային արարքը: Իրանը գտնում է, որ սիրիական ճգնաժամի համգուցալուծման և տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման միակ գործիքը բանակցություններն են»:
Նշենք, որ Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հալեպում զինյալ խմբավորումների կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով 15 մարդ է զոհվել:
Նախորդող տեղեկատվություն՝
Սիրիայի մեծ խաղի հաղթողները Իրանն ու Ռուսաստանն են. Հայացք Թեհրանից
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Բաշար ալ-Ասադը մնալու է իշխանության ղեկին
Իրանը սիրիական ճգնաժամի հաղթահարման 6 կետանոց առաջարկության փաթեթ է ներկայացրել
ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ. Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը՝ դա Իրանի պատերազմն է