Մելիքյանը` Ուրիխանյանին. Միայն անառողջ հայ տղամարդը կարող էր այդպես արտահայտվել գեղեցկուհի Վալաչկովայի մասին
ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավորի երեկ ԱԺ-ում արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին խոսելով Երևանու ավագանու ընտրությունների մասին, մասնավորապես անդրադառանլով Երևանի քաղաքապետարանի ծախսերին, նշեց, որ երևանցիների համար որևէ բան չկա կամ կա՝ շատ թանկ է, բայց կան շատ շքեղ ծառայողական մեքենաներ, ճոխ-ճոխ գործուղումներ: Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ավանում Սերժ Սարգսյանի անհաջողության պատճառը եղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ոչ արդյունավետ գործունեությունը: «Վոլոչկովա և նման խնդիրներ կան, արդյունքում՝ Ավանում նախագահական ընտրություններում ստացած ձայները»,- ասել է ԲՀԿ խոսնակը:
ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը տարածած հայտարարության մեջ Ուրիխանյանի ելույթը զավեշտ է որակում:
«Զավեշտ թիվ 1
ԲՀԿ խոսնակը Ազգային ժողովում խոսում է Երևանի բյուջեի անարդյունավետ ծախսերի մասին, և այդ նույն պահին քաղաքապետարանում ավագանու ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկում բյուջեի հաշվետվությանը:Փաստորեն ԲՀԿ-ում տեղյակ չեն թե ինչ է անում աջ ձեռքը, ինչ է անում ձախ ձեռքը:
Զավեշտ թիվ 2
Նախագահական ընտրությունների մասին խոսում է մի մարդ, որի քաղաքական ուժը հայտնվում է խաղից դուրս վիճակում, և այդպես մինչև վերջ էլ չկողմնորոշվեց: Ու հիմա ԲՀԿ-ն համարձակվում է վերլուծություններ անե՞լ:
Զավեշտ թիվ 3
Միայն անառողջ հայ տղամարդը կարող էր այդպես արտահայտվել գեղեցկուհի Վալաչկովայի մասին:
«Սիրուն չի, Տիգրա՛ն, խելքի արի, գեղեցիկ չի գեղեցիկը չտեսնելը»: