Օջալան. «Բանակցություններին պետք է մասնակցեն նաև հայերը»
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP-ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդիպում է ունեցել Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:
Ըստ թուրքական « Ռադիքալ» օրաթերթի` Դեմիրաշը պատմել է հանդիպման մասին որոշ մանրամասներ: Ըստ նրա` Օջալանն ասել է, որ անում է իրեն բաժին ընկածը և թուրքական կառավարությունը պետք է այս հարմար առիթը բաց չթողնի: Օջալանը նաև ասել է, որ խորհրդարանը նույնպես պետք է անի իր հասանելիքը:
«Սա ապստամբություն է , ես էլ ապստամբության առաջնորդն եմ»:
Քրդերի առաջնորդը հանդիպան ժամանակ նշել է, որ դա միայն քուրդ-թուրքական խաղաղության խնդիրը չէ և բանակցող հանձնաժողովներում պետք է լինեն նաև հայ, հույն, չերքեզ և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Սելահաթթին Դեմիրթաշը պատմել է, որ Օջալանը խնդրին անզեն ու առանց զոհերի լուծում տալու հարցում չափազանց վճռական է, միայն թե իշխող կուսակցությունը պատեհ առիթը բաց չթողնի:
Նշենք, որ «Աբդուլլահ Օջալանը (Ափո) «Քուրդիաստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիրն է: Նա այժմ ցմահ բանտարկյալ է Իմրալը կղզու թուրքական բանտում: «ՔԲԿ»-ն ավելի քան 3 տասնամյակ զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ` նպատակ ունենալով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում հիմնել անկախ պետություն` Քուրդիստան: Թուրքիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը «ՔԲԿ»-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:Ներկայումս տարվում են զինադադարի բանակցություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան