Օրանժ Արմենիան վերազինել է իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը
Օրանժ Արմենիան ավարտին է հասցրել իր օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի վերազինման աշխատանքները, ինչը թույլ է տալու էլ ավելի բարձրորակ ինտերնետ ծառայություններ մատուցել բաժանորդներին:
Օրանժ Արմենիայի վերազինված ցանցը, որը կառուցված է Alcatel-Lucent ընկերության օպտիկական համակցված տեխնոլոգիայով, էականորեն մեծացնում է մայրուղային ցանցի արագությունը և թողունակությունը, որի միջոցով են մատուցվում գերարագ ինտերնետի ծառայություններ: Այս վերազինմամբ ընկերությունը հզորացնում է տվյալների հաղորդման կապուղին Հայաստանի և Վրաստանի միջև, որը կարևոր տարածաշրջանային դարպաս է դեպի համացանց:
«Մեր ցանցի այս նոր վերազինմամբ մենք կարող ենք առաջարկվող ծառայությունների է՛լ ավելի լավ որակ և օգտագործման հարմարավետություն առաջարկել մեր բաժանորդներին: Հայաստանում Orange-ի կողմից առաջարկվող շարժական ինտերնետի նկատմամբ պահանջարկը շարունակում է աճել, որը նկատվում է մեր բաժանորդների թվի աճով և օգտագործվող տրաֆիկի ծավալներով: Մենք լիովին պատրաստ ենք մեր ցանցում նոր բաժանորդներ ընդունել և հատկապես առաջարկել նրանց օգտվել մեր վերջին առաջարկից, որով մեր բաժանորդներին ընձեռում ենք գերարագ ինտերնետի հսկայական ծավալներից օգտվելու հնարավորություն,»-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան