Հարցազրույցներ 20:40 21/03/2013

Ա. Պետրոսյան. Սիրիական ճգնաժամը կարող է առավել սրվել

 Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարության՝ մարտի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած նիստի ընթացքում ընտրվել է ժամանակավոր կառավարության ղեկավար, ով կառավարելու է Սիրիայի «ազատագրված շրջանները»: Ուղիղ եթերով հեռարձակված քվեարկության ընթացքում ձայների մեծամասնությունն ստացել է 50-ամյա քուրդ Ղասան Հիթու, որը բարձր տեխնոլոգիաների գծով մենեջեր է Դալասից և ԱՄՆ-ից Թուրքիա է տեղափոխվել վերջերս: Ժամանակավոր կառավարության հնարավոր գործառույթների, հակամարտության հետագա ընթացքի վրա նրա ազդեցության և այլ հարցերի շուրջ Panorama.am-ի թղթակիղցը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Ո՞րն է նման կառույցի ստեղծման նպատակը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այլընտրանքային կառավարության ստեղծումը սիրիական հակամարտության հետագա զարգացումներին վրա:

-Իրավական դաշտում Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարելու տեսանկյունից սիրիական ընդդիմության և նրա արտաքին հովանավորների կողմից նման մարմնի ստեղծումը կարելի է նույնիսկ բավականաչափ ուշացած քայլ որակել, և դա պայմանավորել սիրիական ընդդիմության շրջանում առկա ակնհայտ անհամաձայնությունների, անգամ պառակտվածության հանգամանքով: Միևնույն ժամանակ, եթե կառավարությունն այնուամենայնիվ ստեղծվի և հաջողի իր առջև դրված գործառույթներից գոնե նվազագույնի իրականացման գործում, ապա այս պայմաններում ամբողջությամբ ի դերև կելնեն սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման անգամ չնչին հնարավորությունները. հակամարտությունը կթևակոխի որակապես նոր փուլ: Ասվածի համատեքստում, շատ շուտով ականատեսը կլինենք այդ կառույցի միջազգային ճանաչման գործընթացին, հետևաբար նաև միջազգային աջակցության արդեն նոր որակի և ծավալների, ինչն ավելի կխորացնի հակամարտությունը: Սիրիական ընդդիմությանը միջազգային իրավասուբյեկտություն հաղորդելու համար անհրաժեշտ է նոր կառավարության նախնական կամ միջանկյալ ճանաչումը, հնարավոր է նաև` միջազգային կազմակերպություններում Սիրիայի անդամակցությունն ապահովել հենց ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների միջոցով:

-Ինչպիսի՞ գործառույթներ կարող է ունենալ և ինչպես կարող է դրանք իրականացնել ստեղծվելիք ժամանակավոր կառավարությունը:
-Նախ, ինչպես հենց իրենք` սիրիական վարչակարգի ընդդիմադիրներն են հայտարարում, «անցումային կառավարությունը պետք է գործի ինչպես ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, այնպես էլ Սիրիայի հարևան երկրներում տեղակայված փախստականների ճամբարներում»: Սակայն ժամանակավոր կառավարության գործառույթների իրագործումն, ըստ էության, չափազնաց բարդ կլինի: Հավանաբար այս կառույցի նստավայրն սկզբնական շրջանում տեղակայված կլինի Թուրքիայում` թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող բնակավայրերից մեկում: Ըստ որոշ աղբյուրների` բուն Սիրիայում կգործեն կոմիտեներ, որոնք մշտական կապի մեջ կլինեն վարչապետի և նախարարների հետ: Սակայն ընդդիմությունը ևս հասկանում է, որ «ազատագրված» տարածքներում անհրաժեշտ է ներկայացուցչության բացումը, քանի որ կառույցը չի կարող երկիրը կառավարել համացանցի կամ «Skype»-ի միջոցով: Սակայն այս հանգամանքը լուրջ խնդիր կառաջացնի, քանի որ «ազատագրված տարածքներ» հասկացությունը շատ հարաբերական է: Սովորաբար Սիրիայի տարածքում նման շրջանների կարգավիճակը կարող է փոխվել օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում:
Ստեղծվելիք կառավարության համար բավականին էական խնդիր է նաև Սիրիայում գործող զինված ընդդիմության տարաբնույթ խմբավորումների կողմից ճանաչման հանգամանքը: Չնայած որ, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի շտաբի պետ Սելիմ Իդրիսն արդեն իսկ հայտարարել է իր ղեկավարած կառույցի՝ ժամանակավոր կառավարությանը ենթարկվելու պատրաստակամության մասին, այնուամենայնիվ, դրանում դեռ պետք համոզել նաև վարչակարգի դեմ պայքարող մյուս խմբավորումներին, որոնցից յուրաքանչյուրը սեփական շահերն է հետապնդում: Չպետք է մոռանալ նաև արմատական իսլամական խմբավորումների մասին, որոնց նպատակն ամենևին էլ Սիրիայում ժողովրդավարություն հաստատելը չէ:

-Ի՞նչ ֆինանսական միջոցներով է հնարավոր անցումային կառավարության գործունեությունը:
-Ինչ վերաբերում է անցումային կառավարության ֆինանսավորմանը, ապա այս հարցում դեռևս որոշակիություն չկա: Ընդդիմադիր կոալիցիայի անդամները կարծում են, որ միջոցները կարող են ձեռք բերել ինչպես Արևմուտքից, այնպես էլ Պարսից ծոցի միապետություններից: Թե ում միջոցով և ինչպես պետք է բախշվեն այդ գումարներն, ևս վերջնականապես որոշված չէ. հավանաբար դրանով կզբաղվի կոալիցիան: Իդեպ, միջոցների մի մասը կարող է գալ նաև «Սիրիական ընդդիմության հումանիտար և մարդկային օգնության կոորդինացիոն խմբի» կողմից. այդպես է կոչվում մի քանի ամիս առաջ Թուրքիայի տարածքում Ղասան Հիթույի հինադրած ոչ կառավարական կազմակերպությունը:
Որոշ հաշվարկներով` այլընտրանքային կառավարությանն անհրաժեշտ կլինի հայթայթել ամսեկան 500 մլն դոլարի չափի ֆինանսավորում` սեփական պարտականություններն իրականացնելու համար, այն է` վերականգնել իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները, օգնություն տրամադրել կարիքավորներին, բացել դպրոցներ, վճարել պետական ծառայողների աշխատավարձերը և այլն:

-Ինչպե՞ս ընտրվեց ժամանակավոր կառավարության ղեկավարը, ո՞ւմ ազդեցությունն էր դրա կազմավորման հարցում առավել ազդեցիկ:
-Սիրիական ընդդիմության շարքերում միասնության բացակայությունն ի սկզբանե թույլ էր տալիս կանխատեսել, որ նման պաշտոնում փոխզիջումային ֆիգուր գտնելու անհրաժեշտություն էր առաջանալու, որը պետք է միաժամանակ ընդունելի լիներ ընդդիմադիր կոալիցիայի և՛ արմատական և՛ չափավոր թևերի համար: Հետևաբար, ժամանակավոր կառավարության ստեղծումը և հատկապես վարչապետի անձի՝ ԱՄՆ-ի քաղաքացի, ազգությամբ քուրդ և տեխնոլոգի մասնագիտությամբ կենտրոնամետ գործիչ լինելու հանգամանքը հնարավոր է դարձել սիրիական ընդդիմության կոալիցիոն ուժերի վրա գործադրված էական արտաքին ճնշումների արդյունքում` հատկապես Անկարայի և Վաշինգտոնի կողմից: Պետք է նշել, որ Հիթույին սիրիական ընդդիմության առաջնորդներից շատերն առաջին անգամ տեսնում էին հենց այդ համաժողովի ընթացքում: Նման պայմաններում ընդդիմադիրների մի մասն իր բողոքն էր հայտնել հապճեպորեն, արտաքին ուժերի կողմից պարտադրված վարչապետի թեկնածության հետ: Ընդդիմության որոշ անդամներ կարծում էին, որ կոալիցիան պետք է ընտրի մի խումբ, որը պատասխանատվություն կստանձնի ապստամբների արտաքին կապերի համար, իսկ անցումային կառավարության կազմում պետք է ներգրավվեն նաև գործող կառավարության անդամներ: Այս հակասությունների համատեքստում ՍԸՀՈՒԿ-ի 73 անդամների շուրջ 1/3-ն ընդհանրապես հրաժարվեց մասնակցել քվեարկությանը: Ընտրությունների ընթացքում Հիթույի հիմնական մրցակիցն էր ՍԱՀ նախկին գյուղատնտեսության նախարար Մուստաֆա Ասադը, ով պաշտոնավարել է դեռևս ներկայիս նախագահի հոր` Հաֆեզ Ալ-Ասադի օրոք, և չնայած քաղաքական և կառավարման ոլորտի հսկայական փորձին` ստացավ ընդամենը 7 ձայն: Ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ ընդդիմությանն անհրաժեշտ է այնպիսի կառավարություն, որն առավելապես կզբաղվի տեխնիկական հարցերի լուծմամբ:

-Ի՞նչ քայլեր կարելի է ակնկալել ժամանակավոր կառավարության ղեկավարի կողմից:
-Նախ և առաջ, հավանաբար Հիթու կներկայացնի նոր կառավարության կազմը և որոշ ծրագրային դրույթներ: Նրա կողմից առաջարկված թեկնածությունները պետք է հաստատվեն Ազգային կոալիցիայի խորհրդի կողմից: Հնարավոր է` առաջին ցուցակը հրապարակվի առաջիկա օրերին: Թեկնածուներին ուղղված հիմնական պահանջներն են` նրանք պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր գործով են ապացուցել Ասադի վարչակարգի հանդեպ անհանդուրժողականությունը: Սպասելի է նաև, որ ընդիմադիր գործիչը ակտիվ հանդիպումներ կունենա օտարերկրյա առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ` ձգտելով հասնել իր գլխավորած կառույցի միջազգային ճանաչմանը: Այդուհանդերձ միանշանակորեն պետք է փաստել, որ ժամանակավոր կառավարության ձևավորումը և նրա ղեկավարի կողմից արդենիսկ որդեգրած անզիջում և սկզբունքային կեցվածքը կարող է ավելի սրել ճգնաժամը Սիրիայում, քանի որ այդպիսով ընդդիմությունը փակում է նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հետ երկխոսության դռները, խախտում համատեղ անցումային կառավարություն ձևավորելու ներսիրիական և միջազգային պայմանավորվածությունները: Միաժամանակ, հաշվի առնելով վերջին արձագանքները, կարելի է կանխատեսել, որ սիրիական ընդդիմության նոր կառույցի վրա ազդեցության լուրջ լծակներ կունենան Պարսից ծոցի միապետությունները և հատկապես Թուրքիան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}