Հայաստան-Չեխիա խաղի տոմսերը կվաճառվեն Երևանի տարբեր հատվածներում
Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ հայտնվեցին մարտի 26-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպման հսկայական տոմսեր` «Մենք սիրում ենք մեր հավաքականը» մակագրությամբ: Այս տոմսերի մոտ Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստով երիտասարդները, ովքեր Հայաստանի ազգային հավաքականի պաշտոնական ֆան-ակումբի անդամներ էին, սկսեցին տոմսերի վաճառքը: Մինչև մարտի 23-ը Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսեր, ի թիվս «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերի, «Hummel» և «Yerevan City» խանութների ցանցերի, կվաճառվեն նաև այստեղ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում