Ադրբեջանում հայերի ջարդերի մասին պատմող վեպի հեղինակի որդուն հեռացրել են հեռուստանախագծից
«Ազերբայջան» հեռուստաալիքով հեռարձակվող «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի մասնակից Իլյաս Նաիբովին, ով հայերի ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիի որդին է, հեռացրել են նախագծից, հայտնում է «Gafgazinfo»-ն:
Իլյաս Նաիբովին հեռուստանախագծից հեռացնելու պատճառը պարզելու նպատակով կայքը դիմել է ծրագրի` Ադրբեջանի ներկայացուցիչ Բալաշ Գասըմովին: Վերջինս հայտնել է, որ Իլյաս Նաիբովը պարզապես թիմն է փոխել:
Կայքը նշում է նաև, որ Ադրբեջանում «Ինչ, որտեղ, երբ» ծրագրի` ռուսերեն լեզվով հեռարձակումը տարբեր ժամանակներում քննարկման թեմա է եղել: Չնայած Ազգային հեռուստառադիոխորհուրդը հայտարարել է, որ օտար լեզուներով ծրագրերը Ադրբեջանի հեռուստաեթերում արգելված են, սակայն, այդ հեռուստանախագիծը դեռ շարունակվում է հեռարձակվել ռուսերենով:
Հիշեցնենք, որ «Քարե երազներ» գրքում, որը տպվել էր դեռևս 2012 թ-ի դեկտեմբեր ամսին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում, հեղինակը ականատեսների վկայությամբ, վերարտադրել է Ադրբեջանի ԽՍՀ տարածքում հայաբնակ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից 1919թ-ին, ինչպես նաև 1988-90 թթ-ին իրականացված վայրագությունները: Գրքի հրապարակումից հետո ադրբեջանական հասարակական և քաղաքական շրջանակները նախադեպը չունեցող արշավ են սկսել գրողի նկատմամբ՝ նրան մեղադրելով «ադրբեջանցիներին և թուրքերին խայտառակող ու նսեմացնող» գիրք գրելու, «դավաճանության», «սադրանքի» և այլ հանցագործությունների մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան