Վճռաբեկը վարույթ ընդունեց ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների բողոքը
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների փաստաբաների ներկայացրած բողոքը: Այդ մասին Panorama.am-ին ասաց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Նախորդող հրապարակում`
ՀԱԿ ակտիվիստների գործի ճակատագիրը Վճռաբեկ դատարանը կորոշի այսօր