Ցեղասպանության օրինագծի ձախողումից հետո Թուրքիան և Ֆրանսիան նորից «բարեկամացան»
Թուրքական «Ռադիքալ» օրաթերթի տեղեկացմամբ` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի ձախողումից հետո Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) թուրք-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամական խումբը վերականգնել է իր գործունեությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ թուրք-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը դադարեցվել էր Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի օրակարգ գալուց հետո: Իսկ 2011թ. դեկտեմբերի 23-ին Թուրքիան առկախել էր Ֆրանսիական խորհրդարանի հետ հարաբերությունները:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն էլ հայտարարել էր, թե բարեկամական հարաբերությունները թունավորված են և իրենք Ֆրանսիայի նման երկրի հետ հարաբերությունները շարունակելու իմաստ չեն տեսնում, հետևաբար խորհրդարանում բարեկամական խմբի գոյությունն էլ այլևս անիմաստ է:
Նշենք, որ 2012-ի հունվարի 23-ին ֆրանսիական Սենատը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին, սակայն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական ճանաչեց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում