Գ.Սողոմոնյան. Սիրիական ու հայաստանյան կրթական ծրագրերի տարբերության հարցերը կքննարկվեն ԿԳՆ-ում
2012թ-ի հուլիսից Երևանի քաղաքապետարանը Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կազմակերպել է արևելահայերենի ուսուցում, ինչպես սիրիահայ երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: Սակայն ծնողների կողմից խնդիր էր դրվել ստեղծել նաև վարժարան, որտեղ սիրիահայ երեխաները կուսուցանեն սիրիական կրթական ծրագրով, բայց որում պարտադիր կլինի նաև հայոց լեզվի, պատմության և կրոնի պատմություն առարկաները. 2012թ-ի հոկտեմբերց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղակայվեց «Կիլիկյան» վարժարանը, որտեղ այսօր սովորում է շուրջ 320 սիրիահայ երեխա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նրա խոսքով, մեր ու սիրիական կրթական ծրագրերի միջև կան ահռելի տարբերություններ` սկսած սիրիական դպրոցում ստացվող վիճակացույցի ու հայաստանյան հանրակրթական դպրոցների ավարտական վկայականների տարբերությունից մինչև 4-րդ դասարանում երեխաների գիտելիքների ստուգմանը, աշակերտների արևելահայերենի և ռուսաց լեզվի ուսուցմանը վերաբերող խնդիրները և այլն. «Այս և մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք օրեր առաջ բարձրացվել են «Կիլիկյան» վարժարանի ծնողների կողմից, Երևանի քաղաքապետը դիմել է ԿԳ նախարարությանը, որովհետև ռազմավարությունը որոշում է նախարարությունը: Մոտ օրերս խնդիրը կքննարկվի և այս հարցերը կստանան իրենց լուծումները»,- տեղեկացրեց նա:
Գ.Սողոմոնյանը նշեց նաև, որ մայրաքաղաքի մյուս դպրոցներում այսօր սովորում է 231 սիրիահայ երեխա, որոնք հենց արևելահայերենով են սովորում. «Դա շատ արդյունավետ է, երեխաները արագ ինտեգրվում են կոլեկտիվին և շատ ավելի հեշտ է արևմտահայերենից արևելահայերենի անցումն ու յուրացումը»:
Վարչության պետը հավելեց նաև, որ ոչ պակաս կարևորվում է երեխաների հոգեբանական վիճակը, ինչին միտված բազմաթիվ մշակութային ծրագրեր են կազմակերպվել սիրիահայ երեխաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա