Սահմանամերձ գյուղերում կանցկացվեն ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ
Վաղը Երևանի պետական բժշկական համալսարանի մոտից երիտասարդ բժիշկները «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որտեղ գյուղական բնակչության շրջանում կանցկացնեն անվճար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ։ Հետազոտությունները կիրականացվեն մարտի 22-24-ը շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։ Ծրագրի գործընկերներն են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ ԱՆ-ն, ՀՀ տուբդիսպանսերը, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։
Բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կկազմակերպեն նաև դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման և կանխարգելման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել հիվանդությունների սկրինինգի մշակույթը, նպաստել շնչառական համակարգի ախտերով հիվանդների առողջության բարելավմանը:
Մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու