Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը ծրար կուղարկի Սերժ Սարգսյանին
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ծրար ուղարկել ՀՀ նախագահի նստավայր: Այդ մասին նա հայտարարեց Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում:
Ասաց, որ ընտրությունների երկորդ փուլ անցկացնելու, խորհրդարանը ցրելու մասին իր առաջարկները մերժվել են, հիմա սեղանին ոչինչ չկա դրված:
«Ես պատրաստ եմ եղել այսքանից` ստից, կեղծիքից հետո լսել առաջարկներ: Բայց որպեսզի այլևս այսքան չկրկնեմ, վաղը ժամը 6-ին ոչ թե առևտրից ելնելով, այլ մեր երկրի առջև առկա հիմնախնդիրը լուծելու մղումով հրապարակավ կներկայացնեմ մեր մոտեցումները և ծրարով կուղարկեմ պարոն Սարգսյանին»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են